Թե ինչպես մուրաբան դարձավ գոլի պատճառ
Ամերիկյան «Մինյեսոտա Յունայթեդ» թիմի դարպասապահ Սեմի Նջոկը դարձել է զավեշտալի գոլի հեղինակ` գնդակը խաղի մեջ մտցնելու փոխարեն սեփական դարպասն ուղարկելով: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել անգլիական «Բորնմուտի» հետ ընկերական հանդիպման ժամանակ, երբ 25-րդ րոպեին հաշիվը 0:1 էր: Հանդիպումն ավարտվել է «Բորնմուտի»` 4:0 հաշվով տոնած հաղթանակով:
Հանդիպումից հետո «Մինյեսոտա Յունայթեդի» ներկայացուցիչները զավեշտալի գոլին այպիսի բացատրություն են տվել. բանն այն է, որ դարպասապահը հանդիպումներից առաջ մուրաբայով սենդվիչ է ուտում, և ահա մուրաբայի մնացորդները մնացել են նրա ձեռնոցների վրա` դառնալով գոլի պատճառ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին