Բաղդադում մահապարտ ահաբեկչի պայթյունից զոհվել է 14 մարդ
Բաղդադում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Բացի այդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը:
Ներկա պահին որևէ կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Նախօրեին Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից 11 մարդ էր զոհվել: Պայթյունն իրագործել էր մահապարտ ահաբեկիչն անցակետում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին