Գեղարքունիքի մարզում ստեղծվելու է աղբահավաքման 5 կետ
Պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին այս տարի բարեհաջող ընթանում են Սևանի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքները,- կայացած ասուլիսում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ մարզեպատարանի պաշտոնական կայքի, նա նշել է, որ առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն նաև Սևանա լիճը ջրածածկման ենթակա շենք-շինություններից մաքրելու ուղղությամբ:
Մարզի ղեկավարն ասել է, որ առավել լուրջ ձեռքբերում պետք է համարել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» հաստատումը, որով վերջապես լուծում է ստանում Սևանա լիճը և նրա ջրահավաք ավազանը կենցաղային աղբի աղտոտումից զերծ պահելու խնդիրը:
«Այս խնդրի կարգավորումն ընդգրկված էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության հանձնարարականների ցանկում: Ծրագրի պատասխանատուների և մեր կողմից այդ ժամանակահատվածում կատարվել է համակողմանի ուսումնասիրություն, ծրագիրը հաստատվել է և այս տարվա ընթացքում կդրվի գործողության մեջ:
Մեր մարզում կստեղծվի աղբահավաքման 5 կետ, ծրագրի պատասխանատուների կողմից կհատկացվեն բավարար քանակի աղբահանող մեքենաներ, որոնց միջոցով կենցաղային կոշտ թափոններն ամբողջովին մեր մարզից դուրս կբերվի: Սևանի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման համար սա լրջագույն և տևական խնդիր էր, որը վերջապես ստանում է իր կարգավորումը»,- ասել է Գեղարքունիքի մարզպետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում