Գերմանիայում ձերբակալվել է մյունխենցի հրաձիգի ընկերը
Գերմանիայում ձերբակալվել է ծագումով Աֆղանստանից 16-ամյա տղա, որը կասկածվում է Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում հրաձգություն իրականացրած 18-ամյա քաղաքացու հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնել են քաղաքի իշխանությունները, ձերբակալվածը կարող է իմանալ հրաձիգի պլանների մասին, սակայն դրանց մասին չի հայտնել ոստիկանությանը։
«Կասկածներ կան, որ 16-ամյա պատանին հավանաբար եղել է հրաձիգի լուռ հանցակիցը»,- ասվում է Մյունխենի ոստիկանության հայտարարությունում:
Նշենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 22-ին Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրային կենտրոնում:
18-ամյա Ալի Դավիթ Սոնբոլիի դին հայտնաբերվել էր հատուկ գործողության ընթացքում ողբերգության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում զոհվածների մեծամասնությունը անչափահասներ են եղել
- Մյունխենի դատախազությունը ենթադրում է, որ հրաձիգն ինքնասպան է եղել
- Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին