Պայթյուն է որոտացել գերմանական մեկ այլ քաղաքում
Գերմանիայի Անսբախ քաղաքում պայթյուն է որոտացել: Բավարիայի ՆԳ նախարարությունը չի բացառել, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, ենթադրվում է, որ միակ կասկածյալը զոհված 27-ամյա սիրիացին է: Նա Գերմանիա է եկել երկու տարի առաջ, իսկ մեկ տարի առաջ նրան հրաժարվել են ապաստարան տրամադրել:
Տղամարդը փորձել է մուտք գործել Ansbach Open երաժշտական փառատոնի տարածք, սակայն չի կարողացել, նա ռումբը գցել է մոտակա ռեստորաններից մեկի մոտ: Տուժել է 12 մարդ: Հիմա քաղաքում հերթապահություն է իրականացնում 200 ոստիկան:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել գերմանական Մյունխեն քաղաքում, զոհվել է 9 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում զոհվածների մեծամասնությունը անչափահասներ են եղել
- Ֆրանսիայի նախագահը Մյունխենում կատարվածը ահաբեկչություն է անվանել
- Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ