Թուրքիայում իրանական բեռնատար գնացք է պայթեցվել
Թուրքիայի տարածքում PKK-ի զինյալներն իրանական բեռնատար գնացք են պայթեցրել,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Ուրմիայում ԻԻՀ ԱԳ ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ահմադ Մոնթազեմին:
Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ թուրք-իրանական սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սարայ շրջանում երկաթ տեղափոխող իրանական բեռնատար գնացքը պայթեցվել է, ինչի հետևանքով գնացքը, լուրջ նյութական վնասներ կրելով, դուրս է եկել գծերից: Զոհեր չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ