Խաբարովսկում զորավարժություններ է իրականացնում կանանց գումարտակը
Խաբարովսկի շրջանում կին զինծառայողներն անցնում են ինտենսիվ նախապատրաստական կուրս: Դաշտում գործողություններն ու պայմանները առավելագույն մոտ են ռազմական իրավիճակին, կանանց համար զիջումներ չկան: Գրում է «Վեստի.ռու»-ն:
Վեց շաբաթ աղջիկները կյուրացնեն ռազմական կարգապահությունը, կսովորեն ցուցաբերել առաջին օգնություն, կհաղթահարեն 10 կմ-ոց երթը: Կանանց գումարտակը, ինչպես նշում է աղբյուրը, առաջին անգամ չէ, որ Խաբարովսկում զորավարժություններ է անցկացնում:
Նախատեսվում է, որ այս տարի զորավարժություններին մասնակցելու է 8500 պայմանագրային կին զինծառայող: