«Կամար» դաշնամուրային դուետն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Երևանում առաջին անգամ հանդես է գալու «Կամար» դաշնամուրային դուետը` Կամիլա Երկանյան-Քեշիշյան և Արմինե Աբաջյան-Բասմաջյան կազմով, Լիբանանից: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգը կայանալու է «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի շրջանակում հուլիսի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Համերգային ծրագրում ընդգրկված են Վ. Մոցարտի, Ֆ. Շուբերտի, Ի. Ստրավինսկու, Ալ. Հարությունյանի, Էդ. Միրզոյանի և Ա. Խաչատրյանի ստեղածագործությունները:
Դաշնակահար, բանաստեղծ Կամիլա Երկանյան-Քեշիշյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի դափնեկիր է (1993 թ.): Մենահամերգներով, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Կիպրոսում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում և Արցախում: Թողարկել է խտասալիկներ. Բեթհովեն՝ կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, թիվ 3 (1997 թ.), «Նռնենի», «Հայկական խճանկար» (2008 թ.): 2004 թվականին, ամուսնու՝ շվիահար, խմբավար Զաքար Քեշիշյանի հետ ստեղծել են դուետ, իսկ 2015 թվականին, դաշնակահարուհի Արմինե Աբաջյան-Բասմաջյանի հետ ստեղծել են «Կամար» դաշնամուրային դուետը: Հեղինակ է 5 բանաստեղծությունների ժողովածուների, գրական բազում մրցանակների դափնեկիր: Այժմ բնակվում է Լիբանանում և Լիբանանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ