Հեմինգուեյի նմանակների մրցույթում հաղթել է Հեմինգուեյը
Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի նմանակների ամենամյա մրցույթում հաղթող է ճանաչվել Դեյվ Հեմինգուեյը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Associated Press-ին։ Հաղթողը «Ծերունին և ծովը», «Տոն, որը միշտ քեզ հետ է» ստեղծագործությունների հեղինակի հարազատը չէ: Նշվում է, որ Հեմինգուեյի ազգանունը կրող մարդը հաղթել է շոուի անցկացման 36 տարվա մեջ առաջին անգամ։
Մրցանակակիրը նախկինում էլ մասնակցել է մրցույթին, սակայն միայն 7-րդ փորձից հետո է նրան հաջողվել հաղթել: «Չնայած այս սվիտերով շատ շոգ էր, սակայն դա իմ ռազմավարության մասն էր, և կարծում եմ՝ այն լավ է աշխատել»,- հայտարարել է Հեմինգուեյը` հավելելով, որ իրեն հաջողվել է մրցույթում հաղթել հարգուստի ընտրության շնորհիվ:
Մրցանակակրի խոսքերով՝ ինչպես ինքը, այնպես էլ իր հայտնի նմանակը, սիրում է ձկնորսություն, մի քիչ խմել, ինչպես նաև լավ ժամանակ անցկացնել: Բացի այդ, նրան կանայք են դուր գալիս:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին