Շվեդիայում նվազել է 2016 թ.-ի համար կանխատեսվող փախստականների հոսքի ցուցանիշը
Շվեդիան 2016 թ-ին կունենա 30-ից 50 հազար փախստականներ, ինչը պակաս է կանխատեսվող ցուցանիշներից: Թվերը հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով ներգաղթի վարչության հրապարակած հաղորդագրությանը:
Ապրիլին հրապարակած նախորդ կանխատեսման համաձայն, վերլուծաբանները ենթադրել էին, որ տարվա ավարտին Շվեդիան ընդունած կլինի մինչև 60 հազար փախստական:
Երկրի միգրացիոն ծառայության գլխավոր տնօրեն Անդրես Դանիելսոնի խոսքով՝ փախստականների թվի նվազեցման վրա ազդեցություն է ունեցել Շվեդիայում փախստականների ընդունման կանոնների խստացումը՝ ԵՄ սահմանային հսկողության առանձին երկրների միջև ընդունված: Դրա հետ մեկտեղ, ըստ միգրացիոն ծառայության, փախստականների ճգնաժամը շարունակում է մնալ արդիական:
«Միջազգային միգրացիոն ճգնաժամը շարունակվում է, չնայած նրան, որ դա քիչ նկատելի է Շվեդիայի համար»,-ասել է Դանիելսոնը:
2017-ի համար փախստականների թիվը շվեդ վերլուծաբանները դժվար կանխատեսելի են համարել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015-ի տվյալներով շվեդական իշխանություննեևը երկրի համար ռեկորդային՝ 160 փախստական են ընդունել: