Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ երկկենցաղ-ինքնաթիռը
Չինաստանը ներկայացրել է աշխարհում AG600 խոշորագույն երկկենցաղ-ինքնաթիռը (թռչող նավակի ձև ունեցող հիդրոինքնաթիռ), որը նախատեսված անտառային հրդեհների դեմ պայքարի, ջրով փրկարարական աշխատանքներ տանելու, ինչպես Հարավ-Չինական ծովի հեռավոր կղզիներ բեռ առաքելու համար: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սինհուա» գործակալությունը նշում է, որ նոր մոդերը չափերով համեմատելի է Boeing-737-ի հետ:
AG600-ը ստեղծվել է Aviation Industry Corporation of China (AVIC) պետական կորպորացիայի կողմից, նրա վրա աշխատանքը տևել է յոթ տարի: Ինքնաթիռը ներկայացվել է Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում՝ միջոցառման ժամանակ: Նրա առավելագույն թռիչքային ծավալը կազմում է 53,5 տոննա, իսկ թռիչքի առավելագույն հեռավորությունը 4500 կմ,-հայտարարել է AVIC գլխավոր տնօրեն Գեն Ժուգուանը: 20 վայրկյանի ընթացքում ամֆիբիան կարող է հավաքել 12 տոննա ջուր:
Մինչ օրս, AVIC-ին AG600-ի 17 պատվեր է ստացել: