Երևանի նախկին ոստիկանապետը՝ փրկարար ծառայության պետի տեղակալ
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Նա մինչ այս ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալն էր, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետը: Մուշեղ Ղազարյանի տեղակալ է նշանակվել Ներսես Նազարյանը, ով նախկինում Երևանի ոստիկնաապետն էր:
ԱԻՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնյաներին:
Մուշեղ Ղազարյանի մասին Երիցյանն ասել է. «Երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը»:
Ինչ վերաբերում է Նազարյանին, ապա, ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարն ասել է. «Նշանակումը ճիշտ է և խոստումնալից»:
Հարակից հրապարակումներ`
- Պարտքերի պատճառով դատարանում հայտնված Ներսիկ Նազարյանը Իսակովի պողոտայի խանութում կահույք էր ընտրում. «Հրապարակ»
- Պարտատերերը չեն կարողանում կապ հաստատել Ներսիկ Նազարյանի որդու հետ. «Ժողովուրդ»
- Ներսիկ Նազարյանի որդին արտագաղթում է ԱՄՆ. «ՀԺ»
- «Գեներալ մարդ ա բիզնեսն ուր, ինքն ուր». Ներսիկ Նազարյանի որդին՝ հոր մասին. «Ժողովուրդ»
- Ներսիկ Նազարյանի որդու դեմ դատական հայց են ներկայացրել. «Ժողովուրդ»
- Ներսիկ Նազարյանի գործերը վատ են. «ՉԻ»
- Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն
- Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյան «ընդհատակ է» անցել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ