Եղանակը խանգարեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կայանալիք ընկերական խաղում պետք է ուժերը չափեր «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Նախօերին դեռևս նշվում էր, որ եղանակային անբարենպաստ պայմանները կարող են խանգարել հանդիպմանը, և ահա մանկունյանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ դիմակայությունը հետաձգվել է: Նշվում է, որ Պեկինում անոմալ անձրևներ են:
Հիշեցնենք, որ Չինաստանում կայացած առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:4 հաշվով զիջել էր Դորտմունդի «Բորուսիային»: Մանկունյանցիների կազմում միակ գոլը հեղինակել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին