Օբամեյանգ. «Բորուսիայից» կհեռանամ միայն «Ռեալ» տեղափոխվելու դեպքում»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ միակ ակումբը, որի պատճառով ինքը կհեռանա գերմանական թիմից, դա Մադրիդի «Ռեալն» է:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի մեկ այլ թիմ` «Ատլետիկոն», սակայն Օբամեյանգը հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում համալրել Սիմեոնեի թիմի շարքերը և նախապատվությունը տալիս է մադրիդի մյուս թիմին:
«Միակ ակումբը, որը կարող է հեռացնել ինձ Դորտմունդից, դա Ռեալն է»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը ֆանտաստիկ արդյունավետությամբ է աչքի ընկել: Բունդեսլիգայում նա մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ