Այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրել է ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 3 դեպք. Զեկույց
«Այս տարվա երկրորդ եռամսյակում լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 10 դեպք է արձանագրվել է, ինչը երկու անգամ պակաս է, քան առաջին եռամսյակում»,- լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016թ. երկրորդ եռամսյակի զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին՝ ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա, սա պայմանավորված է նաև նրանով, որ կտրուկ պակասել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական հայցերի քանակը:
Դիտակվող ժամանակահատվածում, ըստ նրա, գրանցվել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում, ինչը 5-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում: Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրատամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիակական բռնությունների 3 դեպք (1-ին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքեր չեն արձանագրվել):
Ա. Մելիքյանի խոսքով, այս տարվա երկրորդ եռամսյակի առանձնահատկությունն այն է, որ ընդդեմ լրատվամիջոցի մեկ նոր դատական հայց է ներկայացվել. «2010 թվականին վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվության ապաքրեականացումից հետո, երբ այդպիսի հայցերի տարափ սկսվեց, սա իսկապես բացառիկ երևույթ է»:
Խոսելով Ընտրական օրենսգրքի և դրա հետ ներկայացված օրենսդրական փաթեթի մասին, նա նշեց, որ ընդունվել է մի օրենսգիրք, որը ԶԼՄ-ների գործունեությունն անհիմն սահմանափակող մի շարք դրույթներ է պարունակում:
«Այս առումով միակ դրական փաստը կարելի է համարել այն, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի հետ մի փաթեթում ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումների և փոփոխությունների նախագծից հաջողվեց հանել Հեռուսաստեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսված լրացուցիչ պատիժ լիազորութունը՝ հեռուստաընկերության լիցենզիայի կասեցումը»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նա նաև նշեց, որ աստիճանաբար տարածված երևույթ է դառնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ԶԼՄ-ների աշխատակիցների հասցեին վիրավորանք պարունակող արտահայտությունների կիրառումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին