Վերջնագրեր էին դրված երկու կեղմից էլ . Ազատ Արշակյան
«Իշխանությունը և «Սասնա ծռեը» մտան փակուղի»,-այսօր լրագրողներկ հետ հանդիպմանն ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններին:|
«Երկու կողմն էլ պատրաստ չէին առանց արյունահեղության այս խնդիրը լուծելու: Վերջնագրեր էին դրված երկու կեղմից էլ և պետք է լիներ այն, ինչ եղավ: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Չկային հեղինակություններ, որոնք կառաջարկեին լուծումներ, բանաձև և արյունահեղություն չէր լինի»,-ասաց Արշակյանը:
Սակայն, ըստ նախկին պատգամավորի, դեռ հնարավորություն կա, որ երկու կողմերը կարողանան բարի կամք դրսևորեն:
Ինչ վերաբերում է Խորենացիում հավաքվածներն՝ Արշակյանն ասաց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր դժգոհ են իշխանությունից, ստեղծված իրավիճակից, կյանքից և դուրս գալու ելք են փնտրում, իսկ հարթակում հայտնված քաղաքական ուժերը մասամբ արժանի էին այդտեղ գտնվելու, սակայն մարդիկ կային, որոնք էլ զանգված և խոսափող տեսնելով՝ առիթից օգտվեցին:
Հանդիպմանը ներկա գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն էլ նշեց, որ «Սասնա ծռեր» խումբը ստեղծեց մի բևեռ, մի այլընտրանք իշխանությանը, որը կարող է հանրության վիճելի պահանջները պաշտպանել:
«Ծայրահեղ քայլերին խմբին մղել է իշխանությունը: Այնուամենայնիվ հնարավոր է դեռ բանակցությունների միջոցով հանրության երկխոսության, բանակցությունների բերել: Այս պահը շատ դրամատիկ է, պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, ճանապարահին քարտեզ գծվի, թե ինչ հաջորդականությամբ լուծվի իրավիճակը»,-ասաց գրողը:
Ըստ նրա, եթե շարունակվի այս գործընթացը, հնարավոր է զտվի մի կորիզ, որը կկազմի քաղաքական էլիտան, իսկ տասը օրում հնարավոր չէ քաղաքական էլիտա ստեղծել: