Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ
Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ Ֆրանսիայի Սենտ Էտյեն Դյու Ռուվրեի եկեղեցում քահանայի սպանությունից հետո: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Mirror-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան երկու անհայտ անձ դանակներով պատանդ էին վերցրել Սենտ Էտյեն Դյու Ռուվրեի եկեղեցում գտնվող մի քանի մարդկանց, հարձակման հետևանքով քահանա էր զոհվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցու վրա հարձակումը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո իրենք կրոնական վայրերի անվտանգության ապահովման համար տարածում են կոնկրետ խորհուրդներ: Նրա խոսքով, քրիստոնեական համայնքների վրա հարձակման կոնկրետ տվյալներ չունեն, բայց անհրաժեշտ է զգոն լինել:
SITE Intelligence Group տեղեկատվության համաձայն, Բրիտանիայի հասցնեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքներ են հնչել:
Բացի այդ, նշվում է, որ սպառնալիքով մի լուսանկարի վրա պատկերված է «Ազատության» արձանը գրությամբ՝ «շուտով» Վաշինգտոնը դառնալու է ահաբեկիչների թիրախը:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ն իր վրա է վերցրել Ռուվրեի եկեղեցում հարձակման պատասխանատվությունը
- Հռոմի Պապը դատապարտել է Ֆրանսիայի եկեղեցում տեղի ունեցածը
- Ֆրանսիայում եկեղեցու վրա հարձակման հետևանքով քահանա է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ