Հայտնի են Իրանում հաջորդ նախագահական ընտրությունների օրը
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը նշանակել է հաջորդ նախագահական ընտրությունները 2017 թվականի մայիսի 19-ին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է խորհրդի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, խորհուրդը երկու ամսաթիվ է դիտարկել՝ մայիսի 26 և 19-ը, բայց ընտրել է ավելի վաղ ժամկետը:
Իրանում վերջին նախագահական ընտրությունները կայացել են 2013-ին: Երկրի պատմության ընթացքում այն 12-րդ նախագահական ընտրությունն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին