Առանց հավատի ոչ մի բանի չենք հասնի. արձակագիր
«Հիմա մարդկանց մոտ հավատ չկա, և նույնիսկ «Սասնա ծռերը» պետք է ինչ- որ բանի հավատային նման գործողություններ անելիս, բայց չեն հավատում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց արձակագիր Լևոն Ջավախյանը՝ շեշտելով, որ առանց հավատի ոչ մի բանի չենք հասնի:
Ըստ նրա՝ հոկտեմբերի քսանյոթից հետո սա պակաս պայթյուն չէր. «Սա չկայացած զինված ապստամբություն էր: Ժողովուրդը սկզբում այդ զինված ապստամբությունը սառը և չկամությամբ ընդունեց, սակայն ձնագնդիի էֆեկտով այն հսկայական շաժման վերածվեց: Զինյալ տղերքը հզոր դաշնակից ունեն և դրանք ոչ մտավորականներ են, ոչ էլ ցուցարններն են, դա ալան- թալանն է, կոռուպցիան, անադրարությունն է, որոնք երկիրը գահավիժման վիճակի են հասցրել»:
Արձակագրի խոսքով՝ այս ամենի լուծումը ազգային համաձայնության իշխանության ձևավորումն է և փափուկ ու սահուն պետք է իշխանությունն անցնի ժողովրդի կողմը: