ՀԲ-ն բարձրացրել է 2016 թվականի նավթի միջին գնի կանխատեսումը
Համաշխարհային բանկը որոշում է կայացրել 2016 թվականին բարձրացնել նավթի միջին գնի կանխատեսումը: Ըստ այդ կանխատեսումների, ինչպես գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ՀԲ-ի պաշտոնական կայքին, նավթի գինը բարձրացել է 2 դոլարով՝ կազմելով 43 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
«Համաշխարհային բանկը բարձրացնում է իր կանխատեսումը 2016 թվականին նավթի միջին գնի վերաբերյալ՝ 41 դոլարից հասցնելով 43 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը պայմանավորված է երկրորդ եռամսյակում մատակարարումների կրճատման և պահանջարկի աճի հետ», - նշվում է հաղորդագրությունում:
Որպես նման որոշման ընդունման պատճառ նշվում է Կանադայում տեղի ունեցած հրդեհները և Նիգերիայում նավթային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: