Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյանը հայտնում է, որ այժմ ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և հանդիպել բերման ենթարկված և տվյալ պահին դեռևս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց, ովքեր Ոստիկանության բաժնի աշխատակիցների գործողությունների վերաբերյալ որևէ բողոք և գանգատ չեն ներկայացրել»,-այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Բերման ենթարկվածները Պաշտպանի ներկայացուցիչներին բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով: Այս պահի դրությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան»,-ասված է հաղորդագրությունում::