Տնտեսություն 17:15 27/07/2016 Հայաստան

Հարկային եկամուտների աճը 2015-ի համեմատ կազմել է 11 միլիարդ դրամ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը:   Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ` կոմիտեի վերակազմավորումից սկսած մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է հաղթահարել տարիների ընթացքում կուտակված մի քանի գործոնների բացասական ազդեցությունը եկամուտների ապահովման վրա. «Արդյունքում փաստացի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ: Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11.0 մլրդ դրամ կամ 2.2 տոկոս»:

Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին հարկային եկամուտների 3.0 մլրդ դրամով նվազումը լրացվել է մարտ-հունիս ամիսներին` հարկային եկամուտների աճով, ինչը կազմել է 14.0 մլրդ դրամ:

Ըստ Արմեն Ալավերդյանի, ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի համար հաստատված համամասնություններով սահմանված 519.7 մլրդ դրամի դիմաց ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարողականը կազմել է 98 տոկոս կամ թերակատարումը կազմել է 8.4 մլրդ դրամ. «Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ բարելավվել է, քանի որ 2015 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 96 տոկոս կամ թերակատարումը կազմել է 23.3 մլրդ դրամ»: Հարկ է նշել, որ 2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76.8 տոկոսը ապահովել են հարկային մարմինները, իսկ 23.2 տոկոսը` մաքսային մարմինները, որոնց կողմից վերահսկվող եկամուտները նվազել են 22.3 մլրդ դրամով կամ 15.9 տոկոսով, ինչը պայմանավորված է օբյեկտիվ մի քանի գործոններով:

Մասնավորապես ներմուծումների կրճատմամբ, որտեղ էական մաս է կազմում ներմուծվող ավտոմեքենաներից գանձվող մաքսային վճարների նվազումը` պայմանավորված ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4.5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3.3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք:

Ըստ Արմեն Ալավերդյանի, թվարկված բացասական գործոններով պայմանավորված, եթե 22.3 մլրդ դրամ եկամուտների նվազումից հանենք բացասական մեծություններն, ապա կստացվի, որ 2016-ի առաջին կիսամյակում մաքսային վարչարարության հաշվին գերակատարվել է ցուցանիշը` պետական բյուջե ավել է վճարվել 8.0 մլրդ դրամ: 2016 և 2015 թվականների առաջին կիսամյակների համեմատականը ցույց է տալիս, որ հարկային մարմինների կողմից ավել է ապահովվել 33.2 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 9.2 տոկոս:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի դիտարկմամբ, չնայած արձանագրված աճին, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային մարմինների կողմից եկամուտների ապահովման վրա էական ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ. 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10.0 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30.0 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում:

Համաձայն ՊԵԿ-ի որդեգրած հիմնական սկզբունքի, շեշտը դրվել է  խոշոր բիզնեսից մուտքերի ապահովման վրա. «Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ»: Փոխարենն, ըստ Արմեն Ալավերդյանի, մեղմ վարչարարություն է իրականացվել ՓՄՁ նկատմամբ: Խնդիր է դրվել, ոլորտային առանձնահատկություններից ելնելով, տնտեսվարող սուբյեկտների իրական շրջանառությունների, հաշվարկային հարկերի մասին ծանուցել, բացատրել, հետո նոր միայն իրականացնել հսկողություն:

Կատարվել է հարկային հսկողական գործիքների վերաիմաստավորում և կանոնակարգում, ինչի արդյունքում ապահովվել է ստուգումների արդյունավետության կտրուկ աճ, նպատակային ստուգումների իրականացում, հսկողության ամբողջական թիրախավորում: ՊԵԿ-ի վերակազմավորումից հետո ստուգումներն իրականացվել են ընդամենը շուրջ 3000 ՓՄՁ մոտ, 2015-ի 6 ամսվա համեմատ 2016-ի առաջին կիսամյակում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի գումարն ավելացել է 1.7 մլրդ դրամով:

«2-րդ եռամսյակում խիստ կլինենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն արձագանքի ծանուցումներին. նրանց նկատմամբ կկիրառվեն արդեն հսկողական գործիքներ»,-շեշտել է Արմեն Ալավերդյանը:

Թիրախային հսկողության արդյունքում էապես նվազել է նաև ստուգումների թիվը. «Միջին հաշվով 30 տոկոսով պակաս հսկողական աշխատանքներ են իրականացվել, էականորեն նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը. 2015-ին շուրջ 1100 ՕՀՄ-ի համեմատ, 2016-ին իրականացվել է ընդամենը 900 օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը. 2015-ին շուրջ 1100 ՕՀՄ-ի համեմատ, 2016-ին իրականացվել է ընդամենը 900 օպերատիվ-հետախուզական միջոցառում:

Երկրի ներսում ուժեղացվել է հարկային հսկողությունը ԵԱՏՄ ներմուծումների նկատմամբ: Այսպիսով, իրականացված արդյունավետ վարչարարության արդյունքում ոչ միայն հաջողվել է չեզոքացնել բացասական գործոնների ազդեցությունն, այլև նախորդ տարվա համեմատ ապահովել հարկային եկամուտների աճ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am
16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
«Հայոց ցեղասպանության փաստաը ճանաչել են տեսնայկ երկրներ, հիմա մենք ինքներս ենք փորձո՞ւմ դա կասկածի տակ դնել»
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Սարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
14:29
Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}