Պոկեմոնների մասին հայտարարությունից հետո Nintendo-ի ակցիաները 16%-ի անկում են գրանցել
Pokemon Go խաղի ստեղծող ճապոնական Nintendo կորպորացիայի ակցիաները Տոկիոյի բորսայում 16,5 տոկոսի անկում են գրանցել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է՝ խաղից ստացված եկամուտների մեծ մասն իրենց չի հասնում: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:
Այս հայտարարությունը տարածվել է աճուրդի փակվելուց հետո՝ ուրբաթ օրը: Ընկերությունը հստակեցնում է, որ մեծ տարածում գտած Pokemon Go խաղից ստացած իր եկամուտներն այնքան էլ մեծ ազդեցություն չեն ունենա իր ֆինանսական ցուցանիշների վրա, ինչպես կարող են սպասել ներդրողները:
Ընկերությունից նաև հստակեցրել են, Nintendo-ին չեն պատկանում խաղի ողջ իրավունքները, այն տնօրինում է միան Pokemon Company ընկերության միայն 32 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին