Անդրե Գոմեշ. «Ճիշտ որոշում եմ կայացրել»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրե Գոմեշը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Վալենսիայից» «Բարսելոն»: Տրանսֆերի գումարը կազմել է 35 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Կարծում եմ` կատալոնյան թիմում ինձ սպասվում են վառ իրադարձություններ: Երջանիկ եմ և, ըստ իս, ճիշտ որոշում եմ կայացրել: Կփորձեմ թիմին առավելագույնս օգտակար լինել, քանի որ մշտապես քրտնաջան աշխատում եմ և ոչ միայն ինքս ինձ, այլև խաղընկերներիս համար: Պարզ է, որ «Բարսելոնի» նպատակը հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելն է, այլ կերպ լինել չի կարող: Հուսով եմ` մրցաշրջանի ավարտին այդ նպատակն իարգործված կտեսնենք»,- նշել է թիմի նորեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին