Իրավունք 17:37 27/07/2016

Հանրային պաշտպանի Գրասենյակ. Հանրային պաշտպանները գործել են օրենքով սահմանված կարգով

Փաստաբանների Պալատի հանրային պաշտպանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-Ի տարածած հայտարարության վերաբերյալ:

Գրասենյակի հայտարարության մեջ ասված է.

««Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպությունը 27.07.2016թ. հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպանների փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլոց, պահանջել է «զերծ մնալ նրանց («Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին) զարտուղի ճանապարհներով հրավիրված հանրային պաշտպանի ծառայությունները պարտադրելուց»: Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը.

«Հայտարարության» մեջ հանրային պաշտպանների` քրեական գործով վարույթին ներգրավելու վերաբերյալ արված պնդումները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը և հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն, այլև վկայում են հասարակական կազմակերպության ոչ արհեստավարժ գործունեության մասին:

Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։ Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 26.07.2016թ. կայացվել են որոշումներ Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի շահերը պաշտպանելու համար քրեական գործով հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ:

Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր, ի կատարումն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների, գործերը հանձնել հանրային պաշտպաններին, ինչը և կատարել է՝ 26.07.2016թ. ժամը 14:30-ի սահմաններում Աշոտ Գարուշի Պետրոսյանի գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, իսկ Հովհաննես Գառնիկի Հարությունյանի գործը՝ հանրային պաշտպան Լլյուդվիգ Ավետիսյանին:

Նշված հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի համաձայնությունը ստանալու պահից միայն: Աշոտ Գարուշի Պետրոսյանը և Հովաննես Գառնիկի Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը:

Հանրային պաշտպանի գրասենյակը և հանրային պաշտպանները գործել են օրենքով սահմանված կարգով:

  Ինչպես նշված է հայտարարության մեջ, հասարակական կազմակերպության հրավիրած փաստաբան Արայիկ Պապիկյանը, Աշոտ Պետրոսյանի զավակների դիմումի հիման վրա ցանկացել է «Էրեբունի» բժկական կենտրոնում տեսակցել վերջինիս, տեսակցությունը համաձայնեցնելով «բժշկական անձնակազմի համապատասխան ներկայացուցիչների» հետ, սակայն չի կարողացել տեսակցել, քանի որ անվտանգության աշխատակիցը փաստաբանին թույլ չի տվել մուտք գործել հիվանդասենյակ:

Փաստաբանական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի համար պարզ է, որ պաշտպանյալին տեսակցելու համար փաստաբանը նախևառաջ պետք է ստանձնի անձի պաշտպանությունը` ներգրավվելով քրեական գործով վարույթին` ներկայացնելով իր դիմումը և Աշոտ Պետրոսյանի զավակների` քրեական վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումը: Բացի այդ, Աշոտ Գարուշի Պետրոսյանի համաձայնությունը ստանալուց հետո միայն փաստաբան Արայիկ Պապիկյանը կհամարվեր վերջինիս պաշտպանությունը ստանձնած պաշտպան: Սակայն, ինչպես երևում է «Հայտարարության» տեքստից, մասնավոր կարգով հրավիրված փաստաբանը փորձել է դիմումը մուտք անել  ժամը 17:55-ին, հանրային պաշտպանին գործը հանձնելուց և հանրային պաշտպանի կողմից գործով վարույթին ներգրավվելուց հետո:

Հետևաբար, պնդումը, թե հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, ի տարբերություն Արայիկ Պապիկյանի, հաջողվել է մտնել հիվանդասենյակ և հանդիպել Աշոտ Պետրոսյանին, պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն փաստաբան Աշոտ Պապիկյանի, Մերի Ալավերդյանը ստանձնել է Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Աշոտ Պետրոսյանին թույլ չի տրվել կապի մեջ մտնել զավակների հետ և որևէ կերպ չի տեղեկացել, որ ինքն ունի իր զավակների կողմից ընտրված պաշտպան` արդյունքում զրկվելով իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքից, ապա «Հայտարարություն» տարածողը պետք է իմանար, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` նման պարտականություն կրում է վարույթն իրականացնող մարմինը: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Մերի Ալավերդյանի կողմից Աշոտ Պետրոսյանին բացատրվել է, որ վերջինս ունի իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք, սակայն Աշոտ Պետրոսյանը ցանկացել է, որ իր շահերի պաշտպանությունն իրականացնի Մերի Ալավերդյանը:

«Հայտարարության» մեջ արված մեկ այլ պնդման հետ կապված, թե ըստ Աշոտ Պետրոսյանի դստեր` Տաթևիկ Պետրոսյանի իրենք գիտեին հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունների մասին և չեն դիմել դրան, և որ իրավիճակին ծանոթ լինելու և ինֆորմացիա ունենալու դեպքում իրենց հայրը ևս չէր ընդունի հանրային պաշտպանի ծառայությունները, ապա հարկ է նշել, որ փաստաբանական գործունեության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձի հայտնի է, որ քրեական գործերով կասկածյալին կամ մեղադրյալին հանրային պաշտպան տրամադրվում է ՄԻԱՅՆ վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա և ՄԻԱՅՆ կասկածյալի կամ մեղադրյալի ցանկությամբ կամ արդարադատության շահի հիմնավորմամբ, այլ ոչ թե վերջիններիս ընկերների և հարազատների դիմումների հիման վրա: Կարծում ենք, որ հասարակական կազմակերպերությանը պետք է հայտնի լինի հանրային պաշտպան տրամադրելու ընթացակարգը, նման տեղեկատվության տարածումը, մեր կարծիքով, ընդամենը հետապնդում է ընթերցողին մոլորեցնելու և հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը ստվերելու նպատակ, ինչը համահունչ է հասարակական կազմակերպության` հանրային պաշտպանի գրասենյակի դեմ վերջին ժամանակներում իրականացված քաղաքականությանը: 

Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ թե՛ Աշոտ Պետրոսյանը, և թե՛ Հովհաննես Հարությունյանը կարող են ցանկացած պահի հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից, այդ պարագայում հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կդադարեցվի անմիջապես:
Ամփոփելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմաններում, հանրային պաշտպաններին գործերը հանձնվել են վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Ուստի, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությանը հորդորում ենք ձեռնպահ մնալ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը և առանձին հանրային պաշտպանների բարի համբավը արատավորելու` սեփական շահերով թելադրված արատավոր գործելաոճից»:

ՀՀ փաստաբանների պալատի
Հանրային պաշտպանի գրասենյակի
ղեկավարի տեղակալ՝ Վարսեր Կարապետյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}