Վաղը կեսօրից հետո հանրապետությունում տեղումներ են սպասվում
Հուլիսի 28-30-ը հանրապետության շրջանների մեծ մասում, 31-ին հարավ-արևելյան շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝ հուլիսի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում