Դե Լաուրենտիս. «Իգուաինը դավաճան է»
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինի «Յուվենթուս» տեղափոխվելը որակել է որպես դավաճանություն: Այս մասին տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:
«Անկեղծ ասած` անսպասելի էր, որ Գոնսալոն այսպես հանգիստ կջնջի «Նապոլիում» անցկացրած այս 3 տարիներն ու կհեռանա: Որոշներն ասում են, որ պետք չէ նման դեպքերում այս քայլը որակել որպես դավաճանություն, բայց ես այլ կարծիքի եմ: Սա դավաճանություն է` բառիս բուն իմաստով: Նա անշնորհակալ մարդ է: Հնարավոր է` «Յուվենթուսը» փաստաթղթային ոչ մի խախտում թույլ չի տվել` մեր ֆուտբոլիստի համար վճարելով փոխհատուցում, բայց թուրինցիներից ևս նման քայլ չէի սպասում»,- հայտարարել է դե Լաուրենտիսը:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» նեապոլյան ակումբին վճարել է 90 մլն եվրո, և այս ցուցանիշով արգենտինացին դարձել է A սերիայի պատմության մեջ ամենաթանկ գնով ձեռք բերված ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ