Կլիշի. «Գվարդիոլան ավելորդ քաշ ունեցող ֆուտբոլիստներին թույլ չի տալիս մարզվել ընդհանուր խմբում»
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գայել Կլիշին պատմել է նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի`թիմում կատարած առաջին քայլերի մասին: Տեղեկացնում է «The Telegraph»-ը:
«Գվարդիոլայի պահանջները հստակ են ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նա յուրաքանչյուր մանրուքին ուշադրություն է դարձնում: Եթե ֆուտբոլիստներն ավելորդ քաշ ունեն, մարզիչը նրանց թույլ չի տալիս պարապել ընդհանուր խմբում: Բոլորն խաղացողներն էլ պետք է իմանան, որ նորմալ քաշը համարվում է 60 կգ և եթե իրենք կշռում են, օրինակ, 70 կգ, ապա վնասվածք ստանալու և թիմին կարևոր պահին իրենց օգնությունից զրկելու հավանականությունը մեծ է: Դա կարևոր է:
Գվարդիոլան արգելել է խմել հյութերի որոշ տեսակներ, ուտել պիցցա և, իհարկե, ծանր ուտեստներ: Որոշները մտածում են, որ դրանք համատեղելի են, սակայն ֆուտբոլում տարբեր մարզիչներ տարբեր կերպ են աշխատում: Խոսեպն ուզում է, որ մենք իրեն վստահենք, իսկ նա` մեզ: Կարծում եմ` ամուր հարաբերություններ ստեղծելու համար նրա կատարած քայլերը ճիշտ են»,- նշել է Կլիշին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում