Կառավարությանը հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներ են անհրաժեշտ
ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում հրապարակվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից ձևավորման ենթակա փորձագիտական հանձնախմբի տեխնիկական առաջադրանքները:
Հանձնախմբի ձևավորման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ձեռք բերել կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) համար 4 տեղացի փորձագետների ծառայություններ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 4-ը ներառյալ:
Հարակից հրապարակումներ`
- «Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում» հետազոտություն. ՀՀ-ն գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում
- Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը
- Կոռուպցիայի դեմ պայքարը այդքան հեշտ պայքար չէ. Դավիթ Հարությունյան
- Տնտեսագետը թվարկեց կոռուպցիայի հիմքերը
- Երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են. Վարուժան Հոկտանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց