Մուգուրուսան լքել է Մոնռեալի մրցաշարը
Աշխարհի 3-րդ ռակետ, իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան առողջական խնդիրների պատճառով լքել է Մոնռեալի մրցաշարի, որի մրցանակային ֆոնդը կազմում է 2,714,413 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Ռոլան Գարոսի» նորընծա չեմպիոնուհին պետք է մրցաշարը սկսեր 2-րդ շրջանից, սակայն Նաոմի Բրոադայի հետ հանդիպման նախաշեմին իսպանուհին որովայնի ցավերի պատճառով հրաժարվել է մրցելույթներից:
«Հիասթափված եմ: Այս մրցաշարից առաջ երկար ժամանակ մարզվում էի, սակայն առողջական խնդիրներ ունեցա: Կարծում էի` ամեն ինչ կանցնի, սակայն ի վիճակի չէի կորտ մտնել և ցուցադրել լավագույն խաղս»,- նշել է Մուգուրուսան: