Նեյմար. «Օլիմպիադայում ուզում եմ Բրազիլիայի հավաքականի համար ոսկե մեդալ նվաճել»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը պատրաստվում է իր երկրի ընտրանու հետ միասին մասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Ֆուտբոլիստը նշել է, որ չի սիրում պարտվել և հուսով է, որ թիմը կկարողանա դառնալ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Չեմ սիրում պարտվել, ուստի երբեք չեմ մտածում պարտությունների մասին: Ուզում եմ Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճել Բրազիլիայի հավաքականի համար»,- նշել է Նեյմարը:
Այն հարցին, թե ֆուտբոլիստի «գիշերային» կյանքն ու զվարճանքները չե՞ն անդրադառնում իր խաղի վրա, Նեյմարը պատասխանել է.
«Կարծում եմ, Դուք պետք է նայեք, թե ինչ եմ անում խաղադաշտում, ոչ թե դրա սահմաններից դուրս: Դա իմ անձնական ժամանակն է, ես սիրում եմ ընկերներիս հետ զվարճանալ և, ինչու ոչ, հաճախել նաև գիշերային ակումբներ: Հստակ գիտեմ, թե ինչ պետք է անեմ հաջորդ օրն ու ինչ առաջադրանքներ պետք է կատարեմ, ուստի մտադիր չեմ փոխել ապրելաոճս և ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում: Պատկերացրեք, դուք 24 տարեկան եք, վաստակում եք այնքան, ինչքան ես, ունեք այն ամենն, ինչ ուզում եք: Մի՞թե չեք ապրի այսպես»,- իր խոսքը եզրափակել է ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ