Ռոբերտ Էմմիյան. «Ռիո-2016»-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար»
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ամենաշատ ներկայացուցիչներն ունի աթլետիկա մարզաձևում: Խաղերի մեկնարկից հաշված օրեր առաջ ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը խոսել է մեր մարզիկների հնարավորությունների մասին:
«Այս խաղերը ռեկորդային են աթլետների համար՝ 6 մարզիկ: Նրանք կարողացան իրենց արդարացնել ինչպես տեղական մրցաշարերում, այնպես էլ միջազգային առաջնությունների ժամանակ: Մենք իսկապես լավ աճող սերունդ ունենք, որը լավ է դրսևորում իրեն: Տարիներ առաջ մեկ կամ երկու մասնակից ունեինք, հիմա հնարավորություն է տրվում շատերին: «Ռիո-2016»-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար: Եթե մեր մարզիկներն անեն այն, ինչին ունակ են, ապա մեզ կհաջողվի հաղթահարել որակավորման փուլը:
Ես` անձամբ, մասնակցել եմ 6 Օլիմպիական խաղերի: Առաջին անգամ`1988 թ. Սեուլի Օլիմպիադային: Օլիմպիական խաղերը եղել և մնում են խաղաղության խորհրդանիշ: Անշուշտ, նոր սերունդը լավ տրամադրված է և գիտակցում է՝ ինչ խնդիրների առաջ է կանգնած: Մեր մարզիկներն ունեն այն ներուժը, որը հնարավորություն կտա նրանց մրցունակ լինելու միջազգային ասպարեզներում»,- նշել է Էմմիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ