Տոտտի. «Ժամանակակից ֆուտբոլիստներն ապրում են քոչվորների նման»
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ ժամանակակից ֆուտբոլիստների համար առավել կարևոր են ֆինանսները, քան հավատարմությունն ակումբներին: Տոտտին ակնարկել է Գոնսալո Իգուաինին, ով 90 մլն եվրոյով «Նապոլիից» տեղափոխվեց «Յուվենթուս»: Նեապոլում նրան արդեն իսկ համարում են դավաճան, իսկ Տոտտին փաստում է, որ այդպես կվարվեր ներկայիս ֆուտբոլիստների մեծամասնությունը: Տեղեկացնում է «Greatgoals»-ը:
«Այսօր ֆուտբոլիստներն ապրում են քոչվորների նման: Նրանք գնում են այնտեղ, որտեղ գումարներ կան և չեն լսում իրենց սրտի ձայնին: Հնարավոր է` հենց դրանում է իմ և մյուսների տարբերությունը: Եթե ես էլ այդպես մտածեի, «Ռոմայից» կհեռանայի դեռևս 10 տարի առաջ: Ինձ համար կարևորն իմ թիմի գույներն են, խաղի նկատմամբ կիրքը և ոչ մի դեպքում ֆինանսները:
Հիմա ամեն ինչ փոխվել է: Բոլորը պտտվում են փողի շուրջ: Ֆուտբոլիստներն անընդհատ ակումբներ են փոխում` ավելի ու ավելի շատ գումարներ աշխատելու նպատակով: Սա ավելի շատ բիզնես է, ոչ թե կիրք: Երկրպագուները խաղադաշտ են գալիս` իրենց սիրելի խաղացողներին տեսնելու և երկրպագելու համար: Նրանք չեն սպասում դավաճանության»,- նշել է Տոտտին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին