Ասկերանում քննարկվել են շրջանի և համայնքի հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Ասկերանի շրջան: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, այնուհետև Տիգրանակերտում հրավիրել խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են շրջանի և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ շրջանում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացումը շոշափելի ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին