ՀՀ ԶՈւ ավիացիոն էսկադրիլիայում թռիչքներ են իրականացրել օդաչու-հրահանգիչները
ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը,-հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը:Օդաչու-հրահանգիչները թռիչքների ընթացքում մեկ անգամ ևս հաստատել են պատրաստվածության բարձր մակարդակը»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին