Թուրքական իշխանությունները փակել են ավելի քան 130 լրատվամիջոց
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները ավելի քանի 130 լրատվամիջոց են փակել, այդ թվում 3 նորությունների գործակալություն, 16 հեռուստաալիք և 43 թերփ, Reuters-ին հղում անելով գրում է «Լենտա.ռու»-ն:
Բացի դրանից՝ Թուրքիայի կառավարությունը կալանքի օրդեր է ներկայացրել ևս 47 լրագրողի ձերբակալելու համար, ովքեր կասկածվում են հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ: Նրանցից մեծ մասն աշխատելիս են եղել ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի աջակիցներին պատկանող թերթերում:
Հուլիսի 25-ին էլ թուրքական իշխանությունները լիազորել են 42 թուրք լրագրողների կալանավորումը:
Աղբյուրը գրում է, որ աշխատանքից ազատվել են 1684 զինծառայող, որոնց շարքում է 87 գեներալ և 726 ցամաքային զորքերի գնդապետ, 30 գեներալ և 314 օդուժի գնդապետ, ինչպես նաև 32 ծովակալ և 59 ռազմածովային ուժերի գնդապետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայտնել են հեղաշրջման փորձի մասնակիցների հստակ թիվը
- Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
- Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
- Ասադ. Էրդողանը հեղաշրջման փորձն օգտագործում է ծայրահեղական ծրագրերի իրականացման համար
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը