ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա
Այս պահն հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա. Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ, և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:
Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է ևպետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում»,- գրել է պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ արտահերթ նիստ գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի մեկ/երրորդով, այսինքն 44 պատգամավորների ստորագրությամբ:
Լուսանկարը՝ Ն.Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ներն առաջարկում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
- Ճիշտ կլինի, որ վաղը ԱԺ-ը արտահերթ նիստ գումարի. Փաշինյան