Ֆրանսիայի իշխանություններն Ազգային գվարդիա կստեղծեն
Ֆրանսիայում Ազգային գվարդիա կձևավոորվի, որի նպատակը կլինի քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական հարձակումներից: Rosbalt-ի փոխանցմամբ՝ սրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հաղորդվում է, որ նոր կառույցը կկազմվի իրավապահ մարմինների ռեզերվում եղած աշխատակիցներից:
«Ազգային գվարդիան անհրաժեշտ է ստեղծել որքան հնարավոր է շուտ, որպեսզի պաշտպանենք ֆրանսիացիներին»,- ասված է Օլանդի հաղորդագրությունում: Խորհրդարանը այն ստեղծելու հարցը կքննարկի սեպտեմբերին:
Հրատարակությունը հիշեցնում է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը կոչ էր արել ֆրանսիացիներին համալրել ոստիկանության և ժանդարմերիայի պահեստազորի շարքերը: Նա նաև նշել էր, որ ռեզերվի կազմում 12 հազար կամավոր կա: