Բրազիլացի Կլաուդիոմիր Մարինին մարզվում է «Գանձասար-Կապանի» հետ
«Գանձասար-Կապանը» շարունակում է լրջորեն նախապատրաստել նոր մրցաշրջանին։ Բուլղարիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում Աշոտ Բարսեղյանի սաները շարունակում են աշխատել և գիտակցում են, որ հաջողության միակ ճանապարհը քրտնաջան աշխատանքն է։
Թիմի հետ միասին մարզվում է նաև ազգությամբ բրազիլացի հարձակվող Կլաուդիոմիր Մարինին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ կապանյան թիմը Բուլղարիայում ստուգողական իր վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին՝ ուժերը չափելով Կիպրոսի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Լիմասոլի ԱԵԼ-ի հետ։