Վլադիմիր Կլիչկո. «Ֆյուրիի թիմը պաշտոնական պատասխան չի տվել»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF, IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և IBO, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ռևանշ-մենամարտը նախատեսված է հոկտեմբերի 29-ին՝ Մեծ Բրիտանիայում, սակայն ուկրաինացի մարզիկը հայտարարել է, որ Ֆյուրին դեռևս պաշտոնապես չի հաստատել ամսաթիվը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Հոկտեմբերի 29-ին մենամարտն անցկացնելու գաղափարը պատկանում է հեռարձակող հեռուստաընկերությանն ու Մանչեսթեր արենային: Ես իմ կողմից տվել եմ իմ համաձայնություն, բայց Ֆյուրին պաշտոնապես ոչինչ չի ասել: Նրա թիմում տիրում է «գնչուական քաոս»: Ոչ ինքը, ոչ իր մենեջերներն ու կազմակերպիչները չեն պատասխանում հարցումներին: Հուսանք, այս ամսաթիվը կպահպանվի»,- նշել է Կլիչկոն: