ՀՔԾ. «Աբովյան» ՔԿՀ պատասխանատու ծառայողները չարաշահել են լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ստուգումների ժամանակ համադրվել են սննդամթերքի զանգվածները սննդի մատյանում առկա տվյալների հետ, որի արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ՝ սննդի ավելցուկ և պակասորդ:
Բացի այդ, ստուգվել են նաև հիշյալ հիմնարկի տնտեսական ապրանքների տեսակային և քանակական առկայությունը, որի արդյունքում ևս ի հայտ են եկել բազմաթիվ անհամապատասխանություններ:
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին