Միշա Ալոյան. «Ցավալի է, որ աթլետները ոսկե մեդալներ նվաճելու փոխարեն կնստեն տանը»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը ցավում է, որ ռուս աթլետները չեն մասնակցի Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Ալոյանը Օլիմպիադայում կներկայանա 52 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Իհարկե, ցավալի է, որ աթլետները կնստեն տանը՝ ոսկե մեդալներ նվաճելու փոխարեն: Այս իրավիճակը, երբ մեր ընտրանուն կարող էին զրկել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, չի ազդել իմ մարզումների վրա: Այդ մասին աշխատում էի չմտածել և մինչև վերջ հավատում էի, որ կմեկնենք Ռիո»,- նշել է Ալոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ