Առողջություն 13:31 28/07/2016 Հայաստան

«Շտապօգնության» տնօրեն. Մենք ի՞նչ երաշխքի ունենք, որ հաջորդ հերթափոխի անդամներին էլ չեն պահի այնտեղ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր խոսել է ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողնեի հետ: Ի՞նչ է ասել նրան բժիշկի, ինչո՞ւ են հենց բուժակին բաց թողել, այս ու այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Թ. Ստեփանյանի հետ:

Հիշեցնենք, որ այս պահին գնդի տարածքում են գտնվում բժիշկներ  Նորայր Թևանյանը, Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը: Բուժակ Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել:

Հարց-Այսօր խոսե՞լ եք ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողների հետ: Ի՞նչ են փոխանցել:
Պատասխան- Այո, խոսել եմ, ոչինչ չեն փոխանցել, սպասում են:

Հարց-Լուրեր կան, որ նրանք իրենց կամքով են մնացել վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:
Պատասխան-Ոչ, իրենք իրենց կամքով չեն մնացել: Այսինքն, ո՞նց իրենց աշխատանքն արել վերջացրել են, ասել են՝ կմնա՞նք այստեղ: Բա էդ ժամանակ եթե ես խոսում եմ զինված տղաների հետ, ինչո՞ւ են ինձ ասում, ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող, բժիշկները ոչ մի ձևով դուրս չեն գա: Եթե ես ասում եմ՝ կինը գոնե թող դուրս գա,  ինչի՞ են ինձ ասում, որ դրա մասին խոսք լինել չի կարող և այլևս մեզ հետ էդ բանակցությունները մի վարեք: Ձեզ ո՞նց է թվում, կինը կարող է ինքն իրենով որոշել, որ 24 ժամից ավել մնա այդտեղ, չգնա հասնի իր երեխաներին, բարեկամներին: Մի կողմ եմ դնում տղաներին:

Հարց- Բուժակին բաց են թողել, Դուք նրա հետ խոսել ե՞ք, ի՞նչ է պատմել, ինչո՞ւ հենց նրան ազատ արձակեցին:
Պատասխան- Այո, խոսել եմ, շատ չենք  մանրամասնել: Սթրեսի մեջ է, իր մոտ շատ լուրջ վիճակ է, ինձ թվում է, դրա համար էլ բաց են թողել: Հիմա տանն է:

Հարց-Այսօր, որ խոսեցիք ՊՊԾ գնդում գտնվողների հետ, ի՞նչ ասեցին:
Պատասխան-Ոչ մի բան չասաց, վիրակապերն էր փոխում:

Հարց-Ո՞ր ժամին եք խոսել, մասնավորապես ո՞ւմ հետ, ի՞նչ կապով:
Պատասխան- Ժամը 9:30, մեր ներքին հեռախոսն է, Սալվադորի հետ:

Հարց-Ասա՞ց, ուզում են դուրս գալ:
Պատասխան-Ո՞նց կարան չուզենան դուրս գալ, հեչ որ չէ, մի հատ նորմալ հաց ուտեն, լվացվեն, մարդկային պայմանների մեջ լինեն:

Հարց –Երեկ հեռուստաընկերություններից մեկը խոսել էր Սալվադորի հետ, դուք լսե՞լ եք, ի՞ր ձայնն էր:
Պատասխան-Հա, ի՞նչի, նման չէ՞ր:

Հարց-Ես չեմ ճանաչում նրան, չեմ կարող ասել:  Դուք տեղեկություններ ունե՞ք, ներսում գտնվողներից ո՞վ ի՞նչ վնասվածք ունի:
Պատասխան-Չէ, չգիտեմ հստակ: Գիտեմ, որ մեկն ունի հրազենային վնասվածք, մյուսի վնասվածքը հին էր: Երկու վիրավոր են: Մեր բժիշկները նրանց են սպասարկել երեկ: Չնայած, որ ասել էին, երեք վիրավոր կա:

Հարց-Փաստորեն թույլ չեն տալիս նաև վիրավորներին դուրս բերել,  ո՞նց եք գնահատում դա:
Պատասխան-Շատ բացասական, որովհետև յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ճիշտ ու մասնագիտացված բուժօգնություն ստանալու:

Հարց-ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամներն այս պահին ի՞նչ են պահանջում:
Պատասխան-Նույն բանն են պահանջում, որ վիրաբուժական օգնություն ցուցաբերվի այնտեղ: Այսօր ես լսում էի ռադիոյով, չեմ հիշում, ով էր պնդում, որ այս ամենն արվել է այն պատճառով, որ իրենք չորս օր բուժօգնություն չեն ստացել: Բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Մեր ծառայությունը տասն օր իրականացրել է հերթապահություն՝ բացի գնդի տարածքից, ամբողջ կողքի շրջանում, ընդհանրապես նման հարց չի ծագել, որ իրենք, կամ որևիցե մեկը՝ կլինի բնակիչ, ցուցարար, անցորդ, ոստիկան, թե զինյալ տղաներից,  որ դիմել է շտապօգնության աշխատակիցներին, չի կարող ասել, որ բուժօգնություն չի ստացել: Մենք աշխատել ենք շատ լարված, մեր բնակչությունը տուժում էր, եղել են ուշացումներ, որովհետև  8-10 մեքենա մշտապես հերթապահում էր այդտեղ: Ես երեկ զինյալ տղաներին ասացի, եթե դուք հիմա մեքենա եք պահանջում, ինչի եք մեր մեքենան տարածքից հանել ու վնասել: «Խալաստոյ» մեքենան ուղարկել են, եկել է խփել բեռնատարին: Վերջապես այդ բուժօգնությունը ցուցաբերվում է ոչ միայն իրենց, ամբողջ քաղաքը դրա կարիքն ունի:

Հարց-Երեկ Ալեք Ենիգոմշյանն ասել էր՝ ՊՊԾ գնդում գտնվողները հայտարարել են, որ գնդի տարածքում գտնվող բուժաշխատողներին բաց կթողնեն այն դեպքում, երբ ուրիշ հերթափոխ գնա: Հնարավո՞ր է մեկ այլ հերթափոխ գնա այնտեղ:
Պատասխան-Որպես ի՞նչ պիտի գնա, ես չեմ հասկանում:  Մենք ի՞նչ երաշխքի ունենք, որ հաջորդ  հերթափոխի անդամներին էլ չեն պահի այնտեղ, կամ նրանց բաց կթողնեն: Մենք երբ կանչ ստացանք, ասացին, որ ծանր վիրավորներին պետք է տեղափոխենք հիվանդանոց: Այդ պայմանը չկատարվեց, վիրավորներին պահեցին իրենց մոտ: Հիմա մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ բուժաշխատողներին կթողնեն: Ոչ մի երաշխիք չունենք: Մենք ասում ենք, թողեք մեր բժիշկները պատշաճ օգնություն ցուցաբերեն չեզոք տարածքում, էդ ի՞նչ մի սարսափելի բան ենք առաջարկել, որ իրենք չեն ընդունել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}