Microsoft-ը աշխատանքից կազատի շուրջ երեք հազար աշխատակցի
Microsoft ընկերությունը մտադիր է 12 ամիսների ընթացքում կրճատել ևս 2850 աշխատատեղ:
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ կրճատումները տեղի են ունենում նախկինում հայտարարված ծրագրի համաձայն և այն կավարտվի 2017 թվականին ֆինանսական տարվա ավարտին,-գրում է «Ինտերֆաքս»-ը:
Microsoft-ի համար 2017 ֆինանսական տարին սկսվել է 2016-ի հուլիսի 1-ից և կավարտվի 2017-ի հունիսի 30-ին:
Ընկերության ներկայացուցիչը MarketWatch-ին հաղորդել է, որ համաշխարհային վաճառքի մասնաճյուղից 900 հոգի արդեն ազատվել է աշխատանքից: Մնացած կրճատումները կազդեն վաճառքի ոլորտի կազմակերպությունների և բջջային հեռախոսների արտադրության միավորի աշխատակիցների վրա:
Աշխատակիցների ազատումը հիմնականում կապված է ֆիննական Nokia ընկերության ձեռքբերման վերջին գործարքի հետ: Գործարքի արդյունքում Microsoft-ի աշխատակազմը ավելացրել է մոտ 25 հազար մարդով, սակայն 2014 թվականին հայտարարվել էր 18 հազար , 2015-ին 7.8 հազար աշխատատեղի կրճատման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ