Հայաստանում ներդրումային ծառայություն մատուցողները կարող են ձեռք բերել ԵԱՏՄ բորսաներում շրջանառվող արժեթղթեր
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ԵԱՏՄ պայմանագրի կարևոր տարրն է միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը: Այդ նպատակն է հետապնդում «Բրոքեր-լիդեր» պիլոտային ծրագիրը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություն մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար: