Կառավարությունը նվազեցրեց Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերության պարտքը պետությանը
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկը, 2013թ. Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, և «Տանգո» ՓԲԸ միջև կնքվել է Երևան քաղաքի Կառավարական 2-րդ մասնաշենք հասցեում գտնվող 14241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասի օտարման պայմանագիր:
Գույքի օտարման գինն է ավելի քան 51 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ընկերությունը մինչև օրս վճարել է շուրջ 39.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վճարման ենթակա է մոտ 12 մլն դոլարին համարժեք դրամ: Քանի որ գույքն ընկերությանը հանձնելու գործընթացը ձգձգվում է, կառավարությունն ընդունել է «Տանգո» ՓԲԸ-ի առաջարկը և իր որոշմամբ վերջին վճարումից նվազեցրել 418 հազար դոլարին համարժեք դրամը և վեց ամսով երկարաձգել գնի մնացորդի վճարման վերջնաժամկետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին