Գորիսում վրաերթի ենթարկված 11 տարեկան երեխան մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննիչը՝ փորձագետների հետ միասին, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Նախնական տվյալներով՝ 11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել ժամը 19:40-ի սահմաններում՝ «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենայի կողմից Գորիս քաղաքի Անկախության փողոցում, որտեղից վարորդը դիմել է փախուստի։ Երեխան ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի և 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, ով հայտնաբերվել է և հուլիսի 29-ին ձերբակալվել։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաթունաբանական փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները