Ապրիլյան գործողությունների վերլուծությամբ
Ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ պահանջվում է հետևողական աշխատանք: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ընթացքում: Նախարարը նշել է, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված դրական դրսևորումները պետք է առաջիկա աշխատանքների ուղենիշ լինեն:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ նիստը նվիրված էր զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին և կատարելագործման ուղիներին: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Սեյրան Օհանյանը մատնանշել է մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի, զեկուցողները մատնանշել են հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները:
Ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական և գաղափարակադաստիարակչական պատրաստության, զինծառայողների ֆիզիկական տոկունության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման, միջանձնային կանոնադրական հարաբերությունների և իրավակարգի պահպանման ուղղությամբ: Ընդգծվել է, որ զինվորական ղեկավարման և իրավապահ մարմինների, բոլոր աստիճանների հրամանատարների կողմից զորքերում իրականացված զինվորական կարգապահության առավել բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումները նպաստել են նախորդ տարվա համեմատ կարգապահական իրավախախտումների, զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը և մի շարք այլ առանձին ցուցանիշների բարելավմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ հնչած զեկույցների և ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյանը՝ Ապրիլյան պատերազմից քաղած դասերի մասին
- Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց չորսօրյա պատերազմից քաղած 5 դասերը
- Թևան Պողոսյան. Հայաստանը դասեր չքաղեց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը