Նիկոլաս Իգուաին. «Դե Լաուրենտիսը պատերա՞զմ է ուզում, կստանա»
«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի գործակալն ու հարազատ եղբայրը՝ Նիկոլաս Իգուաինը, մեկնաբանել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի այն խոսքերը, որով նա Գոնսալոյի թուրինյան ակումբ տեղափոխությունը որակել էր որպես դավաճանություն: Լաուրենտիսին զայրացրել էր այն փաստը, որ Իգուաինը տեղափոխվել էր «Նապոլիի» հավերժ մրցակից «Յուվենթուսի» շարքերը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Արգենտինացի ֆուտբոլիստը շտապել էր պատասխանել նեապոլյան թիմի նախագահին և մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ դե Լաուրենտիսի կողքին մեկ րոպե անգամ չէր ցանկանում մնալ: Հիմա էլ խաղադաշտից դուրս տեղի ունեցող այս մինի-մենամարտին է միացել Գոնսալոյի եղբայրը՝ Նիկոլասը:
«Եթե դե Լաուրենտիսը պատերազմ է ուզում, ապա կստանա: Այդ մասին կխոսենք մի քանի օր անց»,- հայտարարել է Նիկոլասը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ