Երևան Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում՝ երթևեկության փոփոխություն
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունն այսուհետ կկարգավորվի լուսացույցների ազդանշաններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան